Էպիլեպսիա
Պարկինսոնի հիվանդություն
Դող
Դեպրեսիայի և Կախվածության Բուժում
Էպիլեպսիայի, Պարկինսոնի հիվանդության, դողի և այլ շարժողական խանգարումների, ինչպիսիք են դիստոնիան, խորեան և Տուրետի համախտանիշը, բուժումն իրականացվում է ստերեոտակտիկ վիրահատությունների միջոցով։ Այս մեթոդի էությունը գլխուղեղի հատուկ կենտրոնների թիրախային այրումն է փոքր էլեկտրոդ-ասեղի օգնությամբ, ինչը նպաստում է հիվանդության ախտանիշների նվազեցմանը կամ վերացմանը։
Այլընտրանքային տարբերակ են գլխուղեղի իմպլանտավորմամբ իրականացվող վիրահատությունները, որոնց ընթացքում տեղադրվում է էլեկտրոդ-իմպլանտ, իսկ բուժառուն ստանում է հեռակառավարման վահանակ՝ խթանման գործընթացը կառավարելու համար։
Ամբողջ աշխարհում լայն տարածում է ստանում նաև տրանսկրանիալ մագնիսական ստիմուլյացիան, որը կիրառվում է մի շարք այնպիսի հիվանդությունների բուժման մեջ, որոնց դեպքում դեղորայքային բուժումը բավարար արդյունավետություն չի ապահովում։
Էպիլեպսիա
Դեղակայուն էպիլեպսիայի վիրաբուժական բուժումն իրականացնում ենք երկու եղանակով.
1. Երբ հայտնի է ցնցումները հարուցող օջախը, այն վերացվում է ստերեոտակտիկ եղանակով։
2. Երբ օջախը հայտնի չէ, տեղադրվում է վագուս նյարդի ստիմուլյատոր, որը նպաստում է նոպաների կանխարգելմանը և հիվանդության վերահսկմանը։
Պարկինսոնի Հիվանդություն և Տրեմոր
Պարկինսոնի հիվանդության, տրեմորի և այլ շարժողական խանգարումների վիրաբուժական բուժումն իրականացվում է ստերեոտակտիկ եղանակով՝ համապատասխան կենտրոնի թիրախային աբլյացիայով, ինչպես նաև գլխուղեղի խորանիստ հատվածների խթանման (DBS) միջոցով՝ իմպլանտ-էլեկտրոդի տեղադրմամբ։
Դեպրեսիայի և Կախվածության Բուժում
Դեղակայուն դեպրեսիայի և որոշ կախվածությունների բուժման դեպքում կիրառվում է տրանսկրանիալ մագնիսական ստիմուլյացիայի (TMS) մեթոդը։
Դողի Վիրաբուժական Բուժում
Պարկինսոնի Հիվանդության Վիրահատական Բուժում
Պարկինսոնի Հիվանդության Բուժում DBS Համակարկի Ներդրմամբ
Դողի Վիրաբուժական Բուժում