top of page
lins.jpg

Մեր Մասին

ԷՆԴՈՍԿՈՊԻԿ ՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԹԻՄԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐԸ:

hd_9c85e5ec5baf231e2186c08d661818a6.png

Աննա 

Ֆիզիոթերապիայի մասնագետ

Ես Աննան եմ, ֆիզիոթերապիայի մասնագետ։
Իմ մասնագիտական գործունեությունը միտված է շարժողական ֆունկցիաների վերականգնմանը և օրգանիզմի ընդհանուր ֆիզիկական վիճակի բարելավմանը։ Ես մասնագիտացած եմ վերականգնողական թերապիայի և անհատական ֆիզիկական վարժությունների ծրագրերի մշակման մեջ՝ նպաստելով արդյունավետ և անվտանգ ապաքինմանը։

hd_c4f7a738b37d1c4b009dbc80f01deb0c.jpeg

Հակոբ Անդրիասյան

Նյարդավիրաբույժ 

Ես Հակոբ Անդրիասյանն  եմ, նյարդավիրաբույժ։

Իմ մասնագիտական գործունեությունը սերտորեն կապված է ֆունկցիոնալ նյարդավիրաբուժության հետ։ Ես մասնակից եմ բոլոր վիրահատություններին և վիրակապություններին, կատարում եմ ստերեոտակտիկ վիրահատությունների հաշվարկը:

hd_3974a75edda01e63a905d6e9a50d2464.jpg

Լիլիա

Ֆիզիոթերապիայի մասնագետ

Ես Լիլիան եմ, ֆիզիոթերապիայի մասնագետ։
Իմ մասնագիտական գործունեությունը միտված է ֆունկցիոնալ շարժունակության վերականգնմանը և ցավերի նվազեցմանը։ Ես մասնագիտացած եմ տարբեր վիրահատություններից և վնասվածքներից հետո վերականգնողական գործընթացների կազմակերպման մեջ՝ օգնելով ստեղծել անհատական վերականգնողական ծրագրեր։

hd_cafc699213b670c13e7a2ff8fc3523a6.png

Լուսինե Աղասյան

Վիրահատարանի բուժքույր

Ես Աղասյան Լուսինեն եմ`վիրահատարանի բուժքույր։

Վիրահատության ընթացքում ես ապահովում եմ անհրաժեշտ կարգը, նախապատրաստում եմ սարքավորումներն ու գործիքները և անում եմ ամենը` որպեսզի Ձեր վիրահատությունն անցնի անվտանգ և կազմակերպված պայմաններում ։

hd_3dcaed76a3123ddb306c4deeedb08800.jpg

Ես Բարսամյան Լենան եմ՝ անեսթեզիոլոգի օգնական։

Ուղեկցում եմ Ձեզ վիրահատարան և ողջ վիրահատության ընթացքում ապահովում եմ Ձեր անվտանգությունն ու հարմարավետությունը։ Օգնում եմ, որպեսզի Ձեր անզգայացումը անցնի հնարավորինս անվտանգ։

Անեսթեզիոլոգի օգնական

Լենա Բարսամյան

IMG_6931_edited.jpg

Տաթևիկ Փիլթակյան

Ավագ Բուժքույր

Ես՝ Տաթևիկ Փիլթակյանս, ավագ բուժքույր եմ, ով համակարգում է հիվանդների նախավիրահատական հետազոտությունները և ապահովում, որ յուրաքանչյուր հիվանդ կազմակերպված ու անվտանգ հասնի վիրահատարան, իսկ վիրահատությունից հետո հսկում եմ հետվիրահատական ընթացքը:

hd_b3c8c4b4a42e12952153fb1d4c2bcafc.png

Արմեն Մինասյան

Անեսթեզիոլոգ-Ռեանիմատոլոգ

Ես Արմեն Մինասյանն եմ՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ Ապահովում եմ վիրահատությունների ընթացքում անզգայացման անվտանգ և արդյունավետ իրականացումը։ Վիրահատության ողջ ընթացքում ես կլինեմ ձեր կողքին՝ վերահսկելով ձեր վիճակը և ապահովելով անզգայացման ամբողջ ընթացքը։

IMG_6930.JPG

Քրիստինե Բաղդասարյան

Նյարդաբան

Ես Քրիստինե Բաղդասարյանն եմ՝ նյարդաբան։ Իմ մասնագիտական ուղղվածություններն են էպիլեպսիան, Պարկինսոնի հիվանդությունը և շարժողական խանգարումները։ Վիրահատությունից հետո ես աջակցում եմ հիվանդների մոտ տեղադրված համակարգերի ծրագրավորման գործընթացին և հետևում դրանց արդյունավետ աշխատանքին։

Մեր թիմը

ԱՀԱ ԱՅՍ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԴԱՌՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

hd_130b23fc8e21c9957c3ff3347cc9f948.jpg

Արման Հակոբյան

Նյարդավիրաբույժ

Ես Արման Հակոբյանն եմ՝ բժշկական գիտությունների դոկտոր, նյարդավիրաբույժ։  Հայաստանում էնդոսկոպիկ և մի շարք այլ նորարարական վիրահատական մեթոդների ներդրման հեղինակ եմ։ Հավաստիացնում եմ, որ կկատարեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի Դուք վիրահատությունից հետո լիարժեք ապաքինված վերադառնաք տուն ։

bottom of page