top of page

Ցավի Բուժում

Վերականգնողական Բուժում

Image by Adrian "Rosco" Stef

Բուժումը սկսվում է ֆիզիոթերապևտիկ միջոցառումներից։ Եթե դրանց արդյունավետությունը բավարար չէ, իրականացվում են տարաբնույթ բլոկադաներ, ինչպես նաև ցավի պատճառ հանդիսացող կենտրոնների թիրախային այրում՝ ռադիոալիքային աբլյացիայի մեթոդով։ Եթե այս մեթոդն էլ անարդյունավետ է, կիրառվում է ողնուղեղի ստիմուլյացիա (SCS)։ Սա վիրահատություն է, որը կատարվում է փոքր անցքով. տեղադրվում է իմպլանտ ողնուղեղի վրա, ինչի շնորհիվ կասեցվում է ցավի փոխանցումը դեպի ուղեղ։ Եթե նաև այս մեթոդը բավարար արդյունք չի տալիս, ապա ստերեոտակտիկ վիրահատության միջոցով գլխուղեղում ջերմային ազդեցություն է կիրառվում (այրում) ցավի կենտրոնի վրա։

 

Վերականգնողական բուժման հնարավորությունները լայն են։ Մենք համակցում ենք տարբեր մեթոդներ, ինչպիսիք են ամբողջ մարմնի սառեցումը, պասիվ և ակտիվ կինեզիոթերապիան, հորիզոնական էլեկտրոստիմուլյացիան, ջրային պրոցեդուրաները, ստորջրյա ձգումը, ցեխաբուժությունը և ցավային կետերում ածխաթթու գազի ներարկումը (կարբոքսիթերապիա)։

Ցավի Բուժում

Եթե դեղորայքային բուժումն անարդյունավետ է, օգնության են գալիս ասեղային վիրահատությունները, որոնց նպատակը ցավի առաջացումն ու փոխանցումն ապահովող նյարդերի թիրախային վնասազերծումն է։

Վերականգնողական Բուժում

Վերականգնողական բուժման էությունը օրգանիզմի թաքնված հնարավորությունների խթանումն է, ինչը նպաստում է ապաքինման արագացմանը։

copy_6D02EBD7-87D9-44F2-ADF3-129BF4E86906.MOV

Ողնաշարի Ցավի Բուժում 

copy_95F8E17D-5D44-4EBB-88AA-F7279B51A58F (1).MOV
ողնուղեղի ստիմուլացիա .MP4
եռորյակ տատիկ (նոր ԿԻմա).MP4
ծռվզություն (հին).MP4

Ցավի Բուժում 

IMG_8819.MOV

Վերականգնողական բուժում ինսուլտից հետո

Ողնուղեղի  Ստիմուլյացիա

Եռորյակ Նյարդի Աբլյացիա

Ծռվզություն

bottom of page