
Nimerus Կլինիկը հիմնադրվել է 2026 թվականին՝ նպատակ ունենալով ապահովել բարձրակարգ բժշկական ծառայություններ կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման ոլորտում։
Ինչո՞ւ NIMERUS
NIMERUS-ը պարզապես անվանում չէ։ Այն մեր կլինիկայի գաղափարախոսության խորհրդանիշն է՝ նյարդային համակարգ, նորարարություն, ճշգրտություն և վերականգնում։
Անվան հնչողության մեջ մենք միավորել ենք ժամանակակից բժշկության և նոր հնարավորությունների գաղափարը։ NIMERUS-ը խորհրդանշում է բժշկություն, որտեղ մասնագիտական փորձը համադրվում է առաջատար տեխնոլոգիաների հետ, իսկ բուժման նպատակը ոչ միայն հիվանդության դեմ պայքարն է, այլև մարդու կյանքի որակի և հնարավորությունների վերականգնումը։
NIMERUS — նոր հնարավորություններ ժամանակակից բժշկության միջոցով։
Մեր ծառայությունները
-
Նյարդավիրաբուժական խորհրդատվություն
-
Նյարդաբանական խորհրդատվություն
-
Օնլայն խորհրդատվություններ՝ անհրաժեշտության դեպքում
-
Նախավիրահատական ծրագրային պլանավորում և նեյրոնավիգացիոն քարտեզագրում
-
Ստերեոտակտիկ վիրահատությունների պլանավորում
-
Արտագնա ներվիրահատական նեյրոմոնիտորինգային ծառայություններ
-
Ֆիզիոթերապիա
-
Տրանսկրանյալ մագնիսական ստիմուլացիա (TMS)
-
Տրակտոգրաֆիա