top of page

Գլխուղեղի և Ողնաշարի Մինիմալ  Ինվազիվ
Վիրաբուժության Հայկական Ասոցիացիա

Հայաստանում ողնաշարի և գլխուղեղի էնդոսկոպիկ վիրաբուժության ասոցիացիան հիմնադրվել է 2015 թվականին։ Ասոցիացիայի ստեղծումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ մեր հրավերով Հայաստան ժամանեցին համաշխարհային ողնաշարի մինիմալ ինվազիվ վիրաբուժության ասոցիացիայի գերագույն խորհրդի անդամները։ Նրանց մասնակցությամբ հիմնադրվեց Հայաստանի ողնաշարի էնդոսկոպիկ վիրաբուժության ասոցիացիան, որը հետագայում վերանվանվեց և վերակազմավորվեց՝ դառնալով Հայաստանի ողնաշարի և գլխուղեղի էնդոսկոպիկ վիրաբուժության ասոցիացիա։

Ասոցիացիան միավորում է Հայաստանի և արտերկրի նյարդավիրաբույժների, նյարդաբանների, անզգայաբանների և հարակից ոլորտների մասնագետների, որոնց մասնագիտական գործունեությունը կապված է գլխուղեղի և ողնուղեղի ախտահարումների մինիմալ ինվազիվ, էնդոսկոպիկ եղանակներով բուժման, ինչպես նաև ցավի կառավարման հետ։

Մեր ասոցիացիան նշանակալի ներդրում ունի Հայաստանում մի շարք էնդոսկոպիկ և մինիմալ ինվազիվ վիրաբուժական մեթոդների ներդրման և զարգացման գործում։ Մենք նաև եղել ենք առաջիններից, ովքեր համատեղ ջանքերով իրականացրել են ողնաշարի և ողնուղեղի սիմուլյացիոն ծրագրեր Հայաստանում։

Ասոցիացիան ակտիվորեն զբաղվում է գիտական գործունեությամբ և մասնագիտական կրթությամբ։ Մենք առաջարկում ենք վերապատրաստման դասընթացներ, որոնց շնորհիվ նյարդավիրաբույժները հնարավորություն են ստանում խորացնել իրենց գիտելիքները էնդոսկոպիկ, ինչպես նաև ստերեոտաքսիկ վիրաբուժության ոլորտներում։

Ասոցիացիային անդամակցելու համար կարող եք առցանց ներկայացնել դիմում։ Դիմումի քննարկումից հետո ընդունվում է անդամակցության վերաբերյալ համապատասխան որոշում։

Doctors Analyzing X-ray
bottom of page