Օնլայն խորհրդատվություն. Ինչպե՞ս է այն իրականացվում
Հարգելի դիմող,
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք չենք իրականացնում դեղորայքային բուժման կամ ախտորոշման վերաբերյալ խորհրդատվություն։
Եթե ցանկանում եք պարզել՝ Ձեր խնդիրը, կապված գլխուղեղի, ողնաշարի կամ ողնուղեղի հիվանդությունների հետ, պահանջում է վիրաբուժական միջամտություն, ապա խնդրում ենք՝
-
Սկզբում ուղարկել ՄՌՏ հետազոտության եզրակացությունը։
-
Մեր կողմից նախնական համաձայնություն ստանալուց հետո կատարվում է վճարումը՝ 20.000 ՀՀ դրամ, որից հետո ուղարկում եք ՄՌՏ հետազոտության ամբողջական տվյալները համապատասխան ծրագրով։
-
Ներկայացնել Ձեր հիմնական գանգատները՝ ձայնային կամ տեսաձայնագրության ձևաչափով։

Մեր առաքելությունը
Մեր առաքելությունն է՝ համատեղել ժամանակակից բժշկական տեխնոլոգիաները, մասնագիտական փորձը և անհատական մոտեցումը՝ ապահովելով յուրաքանչյուր պացիենտի համար արդյունավետ և անվտանգ բուժում։







