Բաժիններ
ԵՌՈՐՅԱԿ ՆԵՎՐԱԼԳԻԱՅԻ ԲՈՒԺՈՒՄ. COSMAN RF

Կայուն ցավային համախտանիշի հիմնական պատճառներից է Եռորյակ նյարդի գերգրգռվածությունը (նևրալգիան): Սա ուղեկցվում է մշտական ցավային համախտանիշով, որը չի անցնում դեղորայքային բուժումով: Այս հիվանդներին ցուցված է եռորյակ նյարդի բլոկադա և նրա զգացողական ճյուղի դեստրուկցիա Cosman RF սարքի միջոցով, ինչի արդյունքում վերանում է ցավի առաջացման և փոխանցման մեխանիզմը: Պրոցեդուրաները կատարվում են հիմնականում տեղային անզգայացման պայմաններում, իսկ ցավազրկող ազդեցությունը պահպանվում է տարիներ շարունակ: