t ուռուցք, կոտրվածք, վերտեբրոպլաստիկա, մաշկանց ողնապլաստիկա, ոսկրային ցեմենտ, ուռուցքի ռադիոալիքային աբլացիա, հեմանգիոմա, մետաստատիկ ախտահարում, ողի մարմնի կոտրվացք,urucq, kotrvacq, vertebroplastika, mashkanc voxnaplastika, voskrayin cement, urucqi radioaliqayin ablacia, hemangiwma, metastatik axtaharum, voxi ma8mni kot8vacq ՈՒՌՈՒՑՔՆԵՐԻ ԵՎ ԿՈՏՐՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐՏԵԲՐՈՊԼԱՍՏԻԿԱ - Spine Surgery Armenia
Բաժիններ
ՈՒՌՈՒՑՔՆԵՐԻ ԵՎ ԿՈՏՐՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐՏԵԲՐՈՊԼԱՍՏԻԿԱ


Մաշկանց վերտեբրոպլաստիկայի (ողի մարմնի լցոնում ոսկրային ցեմենտով) մեթոդն առաջին անգամ կիրառվել են 1984թ. Ամիենի (Ֆրանսիա) համալսարանական կլինիկայում:

Այն համարվում է արդիական մեթոդ, որը թույլ է տալիս վերականգնել ախտահարված ողի մարմնի հենաշարժիչ ֆունկցիան, կանխարգելել ողի կոտրվածքը և հիվանդների հաշմանդամությունը:

Մաշկանց ողնապլաստիկայի կիրառումը ողի մարմնի կոտրվածքի դեպքում թույլ է տալիս արագ ապաքինել հիվանդին` մի քանի անգամ կրճատելով ստացիոնար բուժման և հետվիրահատական վերականգման ժամանակահատվածը, ինչպես նաև տասնապատիկ կրճատել հնարավոր բարդությունների հավանականությունը: Այսպիսով, չնայած տարած կոտրվածքին՝ հիվանդը հաջորդ օրը դուրս է գրվում հիվանդանոցից և վերադառնում է իր առօրյա կենսակերպին: Վիրահատությունները կատարվում են առանց կտրվածքի՝ ընդամենը մեկ ասեղի օգնությամբ և 30ր. տևողության վիրահատությունը կրկին կպարգևի Ձեզ առողջություն: Մենք օգտագործում ենք տարբեր տիպի և մածուծիկության ոսկրային ցեմենտներ: Ուռուցքների դեպքում նախքան վերտեբրոպլաստիկան հնարավոր է կատարել ուռուցքի ռադոիոալիքի աբլացիա, որը նպաստում է ուռուցքի  ավելի լիարժեք ոչնչացմանը:

Մաշկանց ողնապլաստիկայի կիրառումը ողի մարմնի ուռուցքների (հեմանգիոմաներ, մետաստատիկ ախտահարումներ) դեպքում թույլ է տալիս կանխարգելել ողի մարմնի հնարավոր կոտրվածքի առաջացումը, ինչպես նաև ձերբազատում է հիվանդին ճառագայթային  բուժման անհրաժեշտությունից:

Մաշկանց ողնապլաստիկան կարելի է կատարել տեղային ցավազրկմամբ կամ էպիդուրալ անզգայացման պայմաններում, ինչը թույլ է տալիս հիվանդին քայլեցնել և դուրս գրել ստացիոնարից նույնիսկ մի քանի ժամ անց:

 


 

       Մաղթում ենք Ձեզ առողջություն:

 

       Բժիշկ Հակոբյան Արման