Բաժիններ
ՄԵԾ ՉԱՓԻ (ՍԵԿՎԵՍՏՐԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ) ՄԻՋՈՂԱՅԻՆ ԱՃԱՌԻ ՃՈՂՎԱԾՔԻ ԷՆԴՈՍԿՈՊԻԿ ՀԵՌԱՑՈՒՄ EasyGo ՄԵԹՈԴՈՎ

Միջողային աճառի մեծ չափի ճողվածքները վաղուց արդեն հնարավոր է հեռացնել էնդոսկոպիկ եղանակով:

Եվս մեկ անգամ կարող ենք վստահեցնել, որ միջողային աճառի ցանկացած մեծության ճողվածքները, որոնք ենթարկվել են սեկվեստրացիայի (այսպես ասած պոկված և տեղաշարժված են), հնարավոր է վիրահատել էնդոսկոպիկ եղանակով, բայց հատուկ EasyGo էնդոսկոպիկ մեթոդի կիրառմամբ:

EasyGo մեթոդը թույլ է տալիս հեռացնել սեկվեստրացիայի ենթարկված ճողվածքները՝ խուսափելով բաց վիրահատությունից և դրա հետևանքով առաջացող հետվիրահատական տհաճ բարդություններից:

Այն ասեկոսեները, որ բաց վիրահատության ժամանակ հնարավոր է ավելի լավ հեռացնել ճողվածքը, քան էնդոսկոպիկի դեպքում, հնացած գաղափարախոսություն է և չի համապատասխանում իրականությանը, քանի որ ժամանակակից էնդովիդեոտեխնիկան թույլ է տալիս հեռացնել ճողվածքը առավել արդյունավետ և անվտանգ, քան բաց վիրահատության դեպքում: Մեր կողմից առաջարկած վիրահատության տեսակն ունի մի շարք առավելություններ՝

  1. հիվանդի բուժման տևողությունը 1 օր է,
  2. վիրահատության ժամանակ չի խախտվում մեջքի մկանների ամբողջականությունը, ի տարբերություն բաց վիրահատության, որի դեպքում մկանները փեղեքվում են, ինչի հետևանքով հիվանդի մոտ առաջանում են հետվիրահատական ցավեր,
  3. քանի որ վիրահատությունը կատարվում է մինիմալ ինվազիվ մեթոդով, ապա հետվիրահատական շրջանում բարդությունների և ճողվածքի կրկնման հավանականությունը շատ ավելի ցածր է քան բաց եղանակով վիրահատության ժամանակ:

Ստորև ներկայացնում ենք տվյալ մեթոդով վիրահատված հիվանդի նախա- և հետվիրահատական ՄՌՏ հետազոտության նկարները`