t խորդոտոմիա, ողնուղեղ, պարանոցային մակարդակ, ուռուցք, գլխուղեղ, ողնուղեղի ստիմուլիացիա, xordotomia, voxnuxex, paranocayin makardak, urucq, glxuxex, voxnuxexi stimuliacia ՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ՑԱՎԻ ԲՈՒԺՈՒՄ. COSMAN RF - Spine Surgery Armenia
Բաժիններ
ՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ՑԱՎԻ ԲՈՒԺՈՒՄ. COSMAN RF

Ուռուցքային ախտահարումներով տառապող հիվանդները, որոնց մոտ ցավային համախտանիշը խիստ արտահայտված է և չի անցնում նույնիսկ թմրաբեր ցավազրկողներ օգտագործելիս: Այս հիվանդների ցավը թեթևացնելու նպատակով առաջարկում ենք ԿՏ-հսկողությամբ կատարվող մաշկանց խորդոտոմիան: Պրոցեդուրայի էությունը կայանում է ողնուղեղի վերին պարանոցային մակարդակում (C1-C2) սպինոթալամիկ ուղու զգացողական նյարդաթելերի դեներվացիայի մեջ: Սրա հետևանքով մարմնի մի կեսի խորանիստ զգայողությունը նվազում է կամ վերանում, ուստիև ուռուցքից առաջ եկած ցավային գրգիռները չեն փոխանցվում դեպի գլխուղեղ և հիվանդը ձերբազատվում է ցավից: Այլընտրանքային բուժման ձև է համարվում ողնուղեղի ստիմուլիացիան, որի ժամանակ տեղադրվում է հատուկ ստիմուլիատոր, որը կասեցնում է ցավային գրգիռների փոխանցումը: