Բաժիններ
Եվս մեկ ձեռքբերում ողնաշարի էնդոսկոպիկ վիրահատությունների ասպարեզում

Վերջին տարիներին մենք համարվել ենք առաջատարը ողնաշարի էնդոսկոպիկ վիրահատությունների ասպարեզում: Մեր կողմից առաջին անգամ Հայաստոնում ներդրվել և լայնորեն կիրառվել է տրանսֆորամինալ մուտքով ճողվածքահեռացման մեթոդը: Շարունակելով տեխնիկական հագեցվածությունը և ներդնելով ժամանակակից ու առավել արդյունավետ վիրաբուժական մեթոդները՝ "Նաիրի" բժշկական կենտրոնը ձեռք է բերել EasyGo տիպի էնդոսկոպ, որով կատարված վիրահատությունները մատչելի են և արդյունավետ: Այս էնդոսկոպի օգտագործումը թույլ է տալիս վիրահատել ցանկացած չափի ճողվածք և ողնաշարային խողովակի ստենոզ:Կարելի է միաժամանակ վիրահատել նույնիսկ երկու-երեք մակարդակի ճողվածքներ: