Մեջքի ցավն առաջանում է ողնաշարի վնասման պատճառով։ Այն սովորաբար նահանջում է հանգստի, ֆիզիոթերապիայի կամ այլ միջոցների կիրառումից հետո։
Մեջքի ցավը կարող է հանգեցնել մարմնի ծռվածության։ Ցավը կարող է լինել թեթևից մինչև սաստիկ սուր՝ կախված ախտահարման աստիճանից։ Մեջքացավը լինում է սուր և խրոնիկ՝
- Սուր մեջքի ցավը հանկարծակի է առաջանում և կարող է պահպանվել շաբաթներ շարունակ։ Ցավի աղբյուրը հիմնականում մեջքի մկանները, կսպանները կամ հոդերն են։ Երբեմն մեջքի ցավն առաջանում է ոչ թե նյարդերի սեղման պատճառով, այլ ձգված մկանների, ախտահարված հոդերի մասին։
- Խրոնիկ մեջքի ցավը պահպանվում է 3 ամիս և ավել։ Այն կարող է որոշակի գործողություններից հետո ավելի սրանալ։
Որո՞նք են նախանշանները։
Մեջքի ցավի առաջացման նախանշաններն են մեջքի մկանների ձգվածությունը, այրող և ծակող ցավերը, որոնք տարածվում են ողնաշարի գոտկային հատվածից մինչև ծունկ։ Կարող է նաև առաջանալ մկանային սպազմ։ Ախտանիշները սրրանում են կտրուկ շարժում կատարելուց, ծանրություն բարձրացնելուց, կամ երկար ժամանակ նստած կամ կանգնած լինելուց հետո։
Որո՞նք են պատճառները։
Մարմնի ավել քաշը, նստակյաց կենսակերպը, սթրեսսը և այլն կարող են լինել մեջքի ցավի առաջնային պատճառ։ Սուր մեջքացավի առաջացման պատճառները հայտնաբերվում են մոտ 20% դեպքերում, օրինակ՝
- Մկանային ձգվածություն։ սպորտային վնասները, վայր ընկնելը կարող են ձգել մկանները և կապանները։ Ֆիզիկական վարժությունները կարող են մեծացնել մեջքի ցավի առաջացման ռիսկը։
- Միջողային աճառի ճողվածքը կարող է առաջացնել ողնաշարի գոտկասրբանային հատվածից մինչև ոտք ճառագայթող ցավը։
- Ստենոզ։ Ողնաշարային խողովակի նեղացման հետևանքով /ստենոզի/ սեղմվում է ողնուղեղային նյարդիկ և առաջանում է ցավ։
Ինչպե՞ս է կատարվում ախտորոշումը։
Բժշկական հետազոտության արդյունքում պարզվում է ցավի պատճառը և տեսակը, ինչպես նաև որոշվում է բուժման ամենաարդյունավետ տարբերակը։ Կատարվում են ողնաշարի ԿՏ, ՄՌՏ և ռենտգեն հետազոտություններ։
Ինչպե՞ս բուժել մեջքի ցավը։
Բուժման հնարավոր եղանակներն են՝
- ֆիզիոթերապիա,
- դեղորայքային,
- վիրահատական,
- ողնաշարի ստիմուլիացիան, որն համարվում է նոր մեթոդ։