Բաժիններ
Կյանքի նոր շունչ ողնաշարի վիրահատությունից հետո

 

Տիկին Աղավնին, տարիներ առաջ ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանը, Հիպոկրատի երդում տվեց, որ կօգնի հիվանդներին իր խղճի համաձայն, որքան ներեն ուժերը: Տարիներ շարունակ նա, հավատարիմ լինելով իր տված երդմանը, անձնվիրաբար կատարել է իր գործը՝ փրկելով բազմաթիվ կյանքեր: Բայց կյանքում ոչ ոք ոչինչից ապահովագրված չէ: Եվ ինչ իմանար տիկին Աղավնին, որ մի օր չարաբաստիկ հիվանդությունը նրան կգամի անկողնուն՝ կտրելով թե՛ սիրելի աշխատանքից, թե՛ առօրյա կենսակերպից: Հիվանդությունը նրան երկար ժամանակ թույլ չտվեց վեր կենալ անկողնուց: Վերջապես նա որոշեց լուրջ քայլեր ձեռնարկել ոտքի կանգնելու համար: Եվ նա վստահելով դիմեց Նաիրի բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության բաժանմունք: Անցնելով մի շարք հետազոտություններ՝ որոշվեց կատարել ողնաշարի ռեկոնստրուկտիվ վիրահատություն՝ տրանսպեդիկուլյար ֆիքսացիա: Վիրահատությունն անցավ պլանավորածի պես բարեհաջող և 2 օր անց հիվանդը դուրս գրվեց: Ամբողջ անձնակազմի անունից մենք մաղթում ենք տիկին Աղավնիին առողջություն և հիացած ենք նրա անկոտրուն կամքով և լավատես տրամադրվածությամբ, որը բուժման արդյունավետության գրավականն է: