About Us
"Our team is considered the leader in the field of endoscopic neurosurgery."
Աննա
Ֆիզիոթերապիայի մասնագետ
Ես Աննան եմ, ֆիզիոթերապիայի մասնագետ։
Իմ մասնագիտական գործունեությունը միտված է շարժողական ֆունկցիաների վերականգնմանը և օրգանիզմի ընդհանուր ֆիզիկական վիճակի բարելավմանը։ Ես մասնագիտացած եմ վերականգնողական թերապիայի և անհատական ֆիզիկական վարժությունների ծրագրերի մշակման մեջ՝ նպաստելով արդյունավետ և անվտանգ ապաքինմանը։
Հակոբ Անդրիասյան
Նյարդավիրաբույժ
Ես Հակոբ Անդրիասյանն եմ, նյարդավիրաբույժ։
Իմ մասնագիտական գործունեությունը սերտորեն կապված է ֆունկցիոնալ նյարդավիրաբուժության հետ։ Ես մասնակից եմ բոլոր վիրահատություններին և վիրակապություններին, կատարում եմ ստերեոտակտիկ վիրահատությունների հաշվարկը:
Լիլիա
Ֆիզիոթերապիայի մասնագետ
Ես Լիլիան եմ, ֆիզիոթերապիայի մասնագետ։
Իմ մասնագիտական գործունեությունը միտված է ֆունկցիոնալ շարժունակության վերականգնմանը և ցավերի նվազեցմանը։ Ես մասնագիտացած եմ տարբեր վիրահատություններից և վնասվածքներից հետո վերականգնողական գործընթացների կազմակերպման մեջ՝ օգնելով ստեղծել անհատական վերականգնողական ծրագրեր։
Լուսինե Աղասյան
Վիրահատարանի բուժքույր
Ես Աղասյան Լուսինեն եմ`վիրահատարանի բուժքույր։
Վիրահատության ընթացքում ես ապահովում եմ անհրաժեշտ կարգը, նախապատրաստում եմ սարքավորումներն ու գործիքները և անում եմ ամենը` որպեսզի Ձեր վիրահատությունն անցնի անվտանգ և կազմակերպված պայմաններում ։
Լենա Բարսամյան
Անեսթեզիոլոգի օգնական
Ես Բարսամյան Լենան եմ՝ անեսթեզիոլոգի օգնական։
Ուղեկցում եմ Ձեզ վիրահատարան և ողջ վիրահատության ընթացքում ապահովում եմ Ձեր անվտանգությունն ու հարմարավետությունը։ Օգնում եմ, որպեսզի Ձեր անզգայացումը անցնի հնարավորինս անվտանգ։
Արփինե Գևորգյան
Վիրահատարանի բուժքույր
Ես Արփինե Գևորգյանն եմ՝ վիրահատարանի բուժքույր։ Ես ապահովում եմ վիրահատության համար անհրաժեշտ գործիքների առկայությունը, ինչպես նաև օգնում եմ բժիշկին վիրահատության ընթացքում։ Ուրախ եմ, որ աշխատում եմ նյարդավիրաբուժական թիմում։
Տաթևիկ Փիլթակյան
Ավագ Բուժքույր
Ես՝ Տաթևիկ Փիլթակյանս, ավագ բուժքույր եմ, ով համակարգում է հիվանդների նախավիրահատական հետազոտությունները և ապահովում, որ յուրաքանչյուր հիվանդ կազմակերպված ու անվտանգ հասնի վիրահատարան, իսկ վիրահատությունից հետո հսկում եմ հետվիրահատական ընթացքը:
Արմեն Մինասյան
Անեսթեզիոլոգ-Ռեանիմատոլոգ
Ես Արմեն Մինասյանն եմ՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ Ապահովում եմ վիրահատությունների ընթացքում անզգայացման անվտանգ և արդյունավետ իրականացումը։ Վիրահատության ողջ ընթացքում ես կլինեմ ձեր կողքին՝ վերահսկելով ձեր վիճակը և ապահովելով անզգայացման ամբողջ ընթացքը։
Քրիստինե Բաղդասարյան
Նյարդաբան
Ես Քրիստինե Բաղդասարյանն եմ՝ նյարդաբան։ Իմ մասնագիտական ուղղվածություններն են էպիլեպսիան, Պարկինսոնի հիվանդությունը և շարժողական խանգարումները։ Վիրահատությունից հետո ես աջակցում եմ հիվանդների մոտ տեղադրված համակարգերի ծրագրավորման գործընթացին և հետևում դրանց արդյունավետ աշխատանքին։
Our Team
"It is through the joint efforts of these individuals that these surgeries are made possible."
Arman Hakobyan
Neurosurgeon
"I am Dr. Arman Hakobyan, MD, PhD, neurosurgeon. I am the pioneer behind the introduction of endoscopic and several other innovative surgical methods in Armenia. I assure you that I will do everything in my power to ensure you return home fully recovered after your surgery."